Հասարակություն

Հաջորդը` ԵՊՀ ռուս գրականության ամբիոնն է

Հաջորդը` ԵՊՀ ռուս գրականության ամբիոնն է

Մենք գրել էինք, որ Երևանի պետական համալսարանը գիտխորհրդի նիստում քննարկել է Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման հարցը, և այն պատրաստվում է ներկայացնել բուհի հոգաբարձուների խորհրդին:

Ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ այս որոշումը պայմանավորված է իր անձով, քաղաքական ընդդիմադիր հայացքներով, և իշխանություններին ուղղված կոշտ քննադատությամբ: Սեդրակյանը նաև «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու էր:

Երկուշաբթի օրը ԵՊՀ-ն հաղորդագրություն տարածեց լուծարվող ամբիոնի մասին, պնդելով, որ դա պայմանավորված է ԵՊՀ բարեփոխումներով, մասնավորապես` ամբիոնի զբաղվածությունը ցածր է, դա է պատճառը, ոչ թե Սեդրակյանի անձը:

Գրել էին, որ էլի են ամբիոններ լուծարվել, միավորվել և այլն: ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետից մեզ ասացին, որ իրենք կասկածում են, որ հաջորդ լուծարվող ամբիոնը ռուս գրականության ամբիոնն է լինելու: Բայց քանի որ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել, ԵՊՀ ղեկավարությունն այժմ քննարկում է ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնները միավորելու հարցը, մի պայմանով, որ Անուշ Սեդրակյանի փոխարեն այլ ամբիոնի վարիչ նշանակվի:

ԵՊՀ խոսնակը մեզ հետ զրույցում անդրադառնալով ամբիոնների միավորման հարցին, ասաց, որ այս պահին նման որոշում չկա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image