Այլ

Էքստրեմալ եղանակը սպառնում է միլիոնավոր մարդկանց

Էքստրեմալ եղանակը սպառնում է միլիոնավոր մարդկանց

Էքստրեմալ բարձր ջերմաստիճանը ուղեկցող կարկուտի եւ ամպրոպի հետ, ինչպես նաեւ հավանական պտտահողմերը՝ առաջիկա օրերին լուրջ սպառնալիք կդառնան ԱՄՆ բնակիչներից 80 միլիոն մարդու համար։ Այս մասին հայտնում է АВС-ն։ Համաձայն Ազգային մեթեո-բյուրոյի տեղեկությունների, ամպրոպ եւ կարկուտ է սպասվելու Արեւելյան ափի ողջ երկայնքով՝ Մեն նահանգից մինչեւ Ջորջիա, ինչպես նաեւ՝ Միսուրի, Օհայո եւ Թենեսի նահանգներում։

Մի շարք շրջաններում լինելու է նաեւ ուժգին քամի՝ 38 մ/վրկ․ ուժգին պոռթկումներով։ Կալիֆորնիայում եւ Ֆլորիդայում գործում է անոմալ բարձր ջերմաստիճանի նախազգուշացում։ Առաջիկայում այստեղ սնդիկի սյունը կհասնի +40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image