Հասարակություն

էդ տղուն ունեցած մարդը, չէր կարող անել ոչ մի անօրինական բան. Հերոս Կարեն Բադոյանի քույրը` հոր կալանավորման մասին

էդ տղուն ունեցած մարդը, չէր կարող անել ոչ մի անօրինական բան. Հերոս Կարեն Բադոյանի քույրը` հոր կալանավորման մասին

Հունիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել ապա կալանավորել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի Գավառի գրասենյակի պատասխանատու, պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանին։ Սասուն Բադոյանի որդին` Կարենը, հերոսաբար նահատակվել է 44-օրյա պատերազմում: 19-ամյա Կարենը հրամանատարի բացակայության պայմաններում ստաձնել է դիրքի հրամանատարությունը, միայնակ խոցել հակառակորդի 6 տանկ, 1 կամազ ու կասեցրել բազմաթիվ տեխնիկայի առաջխաղացումը: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Կարենը զինակիցների հետ ենթարկվել է ԱԹՍ ուղիղ հարձակման, որի հետևանքով, ցավոք, առ այսօր որևէ մասունք հայնաբերել չի հաջողվել: Այդ պատճառով էլ Կարենը մինչ օրս համարվում է անհայտ կորած։

Սասուն Բադոյանի դուստրը` Մերի Բադոյանը, ֆեյսբուքյան իր էջում հայրիկի մասին գրառում է արել, անդրադառնալով վերջինիս կալանավորմանը.«Երևի ճիշտ կլիներ, որ ես հիմա խորը մասնագիտական տեքստեր գրեի այն մասին, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում, մեկնաբանեի, թե ինչքան աբսուրդ է այն, որ պապայիս նկատմամբ մեղադրանք են առաջադրել ու որպես խափանման միջոց կալանավորում են կիրառել: Հա, պապաս հիմա Վարդաշեն ՔԿՀ-ում է, մեղադրվում է անկեղծ ասած չգիտեմ էլ թե ինչի մեջ: Բայց եթե ներքին ինֆորմացիա է ձեզ պետք, հետևյալը կասեմ: 2020թ-ից հետո պապաս անընդհատ մտածում էր քաղաքականություն մտնելու մասիներկրի ղեկը գրաված թյուրիմացության դեմ պայքարելու համար: Կարծեմ 2026-ի սկիզբն էր, որ պապաս միացավ Ուժեղ Հայաստանին, ու պատճառը մեկն էր. չէր ուզում երկիրը կառավարեն նրանք, ովքեր հանուն իրենց աթոռի թույլ տվեցին, որ Կարենը ու իր նման հազարավորները զոհվեն, ու հետո անամոթաբար խոստովանեցին դա: Ես ու մամաս շատ երկար ենք պապային համոզել, որ ուղղակի զբաղվի իր բիզնեսով ու իր ընտանիքով, բայց պատասխանը հետևյալն էրբոլորը այդպես են մտածում, ու դրա պատճառով ոչ մի բան չի փոխվում…

Անկախ քրեական գործերից, տարածվող հիմար բամբասանքներից՝ ես գիտեմ, մենք գիտենք, թե ինչի համար է էս ամեն ինչը, ու էդ մոտիվացիան ունեցող մարդը, ու հա, էդ Տղուն ունեցած մարդը, չի արել ու չէր կարող անել ոչ մի անօրինական բան:

Ու էլ ասելու բան չունեմ: Կարենին կորցնելուց հետո մնացած ամեն ինչը մեզ համար շատ մանր խոչընդոտներ են, որ մենք պատրաստ ենք պատվով հաղթահարել, ինչքան ժամանակ էլ որ չպահանջվի»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image