Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջև

Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջև

Թարթառում մահացու ելքով ծեծկռտուք է տեղի ունեցել երկու դպրոցականների միջև։ Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, միջադեպն արձանագրվել է թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի դիմաց։

9-րդ դասարանի աշակերտների ծեծկռտուքի ժամանակ պատանիներից մեկը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Անչափահասին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

Նշվում է, որ Թարթառի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել անզգուշությամբ սպանության հոդվածով, կատարվում է նախաքննություն։