Հայաստանի ինքնիշխանությունը մաս-մաս «կերակրում» է թուրք-ադրբեջանական տանդեմին

Հայաստանի ինքնիշխանությունը մաս-մաս «կերակրում» է թուրք-ադրբեջանական տանդեմին

Ուշադիր լսում եմ «թավշյա» ասուլիսը և հասկանում, որ պարզապես հերթական, հազարերորդ անգամ տեսնում եմ փորձ՝ դեմագոգիայով, ստով, վախով «հպարտ քաղաքացիների» համար հիմնավորելու Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության ներքո թուրքական և ադրբեջանական օրակարգը։
Այսինքն՝ հայկական իշխանության քայլերի հիմնավորումների ու փաստարկների մեջ առկա է բացառապես թուրք-ադրբեջանական «շահը»։

Սա կարծիք չէ, վերլուծություն չէ, հետևություն չէ, սրանք փաստեր են, որոնք կարելի է պարզապես տեսնել կամ կարդալ Թուրքիայի և Ադրբեջանի տարաբնույթ հայտարարություններում՝ սկսած թուրք-ադրբեջանական տանդեմի ստորագրած իրավական փաստաթղթերից (Օրինակ ՝ Շուշիի հռչակագիրը) մինչև Ադրբեջանի Սահմանադրությունն ու Թուրքիայի պաշտոնական տարածաշրջանային դոկտրինը, և դա համադրել հայկական իշխանության հայտարարությունների, գործողությունների և ծրագրերի հետ։

Ուղղակի մարդկային առումով ապշեցուցիչ  է, թե ինչպես կարելի է «ինքնիշխանություն և անկախություն» բառերով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը մաս-մաս «կերակրել» թուրք-ադրբեջանական տանդեմին։ 
Հրեշավոր է ուղղակի:

Արման Աբովյան