ՌԴ-ում նախարարի են ձերբակալել․ ի՞նչ է հայտնի

ՌԴ-ում նախարարի են ձերբակալել․ ի՞նչ է հայտնի

Բաշկիրիայի (Ռուսաստանի բնակչությամբ ամենամեծ հանրապետությունն է) տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարար Ալեքսանդր Կլեբանովը ձերբակալվել է կաշառք ստանալու համար։ 

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովն ազատել է հանրապետության տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարար Ալեքսանդր Կլեբանովին զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ իրավապահ մարմինները ձերբակալել էին նախարարին, նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ներկայումս ուժայիններն օպերատիվ միջոցառումներ են իրականացնում»,-հայտնել է Խաբիրովի մամուլի ծառայությունը։

«Տարածաշրջանի ղեկավարը բազմիցս նշել է, որ կաշառակերներըն իր թիմում տեղ չունեն։ Ապագայում Բաշկորտոստանի ղեկավարը, իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ, կշարունակի աշխատել իշխանության մարմինները անբարեխիղճ մարդկանցից մաքրելու ուղղությամբ», - ավելացրել են մամուլի ծառայությունից
Կլեբանովը 2022 թվականի դեկտեմբերից էր զբաղեցնում հանրապետության տրանսպորտի և ճանապարհային տնտեսության նախարարի պաշտոնը։