Քիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ գնում է ՆԳՆ՝ նախարար Վահե Ղազարյանից պատասխան ստանալու՝ ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Նա քաղաքացիների հետ արդեն ՆԳՆ շենքի մոտ է։
Հայտարարությունից անմիջապես հետո ՆԳՆ շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվում, սպասում են Բագրատ Սրբազանին և շարժման մասնակիցներին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի կունենան բյուջերի քննարկումները, որին ներկա է լինելու նաեւ Վահե Ղազարյանը։ Այս պահին նա գտնվում է ՆԳՆ շենքում։

