Ինքը բոլորին գերազանցել է իր վատ պահվածքով, իր իշխանատենչությամբ, իր իշխանասիրությամբ

Ինքը բոլորին գերազանցել է իր վատ պահվածքով, իր իշխանատենչությամբ, իր իշխանասիրությամբ

Փաշինյանը իր ասուլիսում նաև չհերքեց, որ կարող է ցուցարարների նկտամամբ ուժ կիրառել՝ դա փաթեթավորելով այնպես, թե իբր եթե ապօրինություն անեն, ուրեմն ուժ էլ կկիրառեն․

««Դուք (-խմբ․ դիմեց հարց տվող լրագրողին), որ գալիս էիք այստեղ, ձեր նկատմամբ բիրտ ուժ կիրառվե՞ց, թե՞ չկիրառվեց. ոչ, որովհետև դուք ոչ մի ապօրինի բան չեք արել: Բայց, եթե, հազար ներողություն, ասենք, օրինակ, փորձեք նռնակ հանել գցել, ձեր նկատմամբ հնարավոր է՝ ամենաբիրտ ուժը կկիրառվի, իսկ եթե ոչ, ես երաշխավորում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա» ,- ասել է Փաշինյանը։

Միքայել սրբազանը արձագանքեց․

«Ո՞վ է նռնակ նետելու, նռնակ նետողին է պետք հարցնել։ Ինքն հիմա իրեն ավելի վատ է պահում, քան Սերժ Սարգսյանը 2018 թվականին։ Ինքը հիմա կամ դեգրադացիա է ապրում, որ 2018-ին առաքինի մարդ էր, իշխանությամբ դեգրադացվեց, հասավ այսօրվան, կամ էլ ի սկզբանե այսպիսին է եղել, ուղղակի այն ժամանակ թաքցրել է։ Ինքն ավելի վատ է իրեն պահում, քան Սերժ Սարգսյանը 2018-ին, քան Ռոբերտ Քոչարյանը 2008-ին, քան Տեր- Պետրոսյանը 1996 թվականին։ Ինքը բոլորին գերազանցել է իր վատ պահվածքով, իր իշխանատենչությամբ, իր իշխանասիրությամբ, մանիպուլյացիաներով ու բոլոր բացասական բաներով, որ մարդը կարող է ունենալ»,- ասաց Միքայել սրբազանը։