Հասարակություն

12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

12-ամյա տղան հեծանիվ վարելիս  բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում

Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։

Դեպքից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Մահացած տղան Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին և սովորում էր Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image