Մովսեսն ու Նիկոլը (Անապատն ու Փակուղին կամ Քառասունքն ու համարյա Յոթը)

Մովսեսն ու Նիկոլը (Անապատն ու Փակուղին կամ Քառասունքն ու համարյա Յոթը)

Մովսես մարգարեն, երբ գլխավորեց հրեա ժողովրդի ելքը Եգիպտոսից, որտեղ նրանք գտնվում էին ստրուկների կարգավիճակում, բնականաբար գիտեր Ավետյաց երկիր տանող «կարճ» ճանապարհը։ Բայց` լինելով Մարգարե, նա չցանկացավ ստրկական հոգեբանությամբ հայրենակիցներին բերել Իսրայել, այլ քառասուն տարի պտտեց անապատներում` կրելով և ինքը և' ժողովուրդը, բազմաթիվ զրկանքներ։ Նպատակը մեկն էր. ստրկական հոգեբանություն կրող ժողովուրդը պետք է իր տեղը զիջեր նոր` ազատության մեջ ծնված սերնդին։ Մովսեսը հասավ իր նպատակին։ Նրա կամքն այնքան հզոր էր, որ նույնիսկ Կարմիր ծովի ալիքները զինաթափվեցին և ճանապարհ բացեցին նրա ժողովրդի առաջ։

Հայաստանի վարչապետն իր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր և ՔՊ-ի իշխանության վեց տարիների ընթացքում (չնայած դրանք նույնական են), ինքը անընդհատ զգացել է, որ գտնվում է փակուղում, որից ելք չկա։ Եվ միայն երեւի հենց նոր տեսել է լույսը մութ թունելի վերջում։
Պարզվում է բոլոր քեֆ-ուրախությունները, անզուսպ էպիկուրականությունը, պարակերպ տռճիկները, ՔՊ-ական «էլիտայի կայֆերը» տեղի են ունեցել փակուղում և փակուղային հուզական հոգեվիճակում։ Չնայած դա ունի գիտական բացատրություն...
Ֆրեյդ, Կաֆկա, Իոնեսկու...

ՀԳ. Տավուշի մարզի` Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր (շարունակական) գյուղերի գյուղապետերին առաջարկում եմ գյուղամիջյան փողոցները վերարտադրեն (ներողություն` վերանվանեն) հետեւյալ կերպ. Նիկոլի Առաջին Փակուղի, Նիկոլի Երկրորդ Փակուղի, Նիկոլի Երրորդ Փակուղի.... շարունակակա՞ն!

Աշոտ Նազարյան