Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Արաքսի ափին․ ի՞նչ է հայտնի

Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Արաքսի ափին․ ի՞նչ է հայտնի

Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Արաքս գետի ամբարտակը։ 

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի ջրային ռեգիոնալ ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեին։

Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի համատեղ նախագիծը՝ այսպես կոչված «Կույսի աշտարակ» ամբարտակի կառուցումն ավարտվել է. բացումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Արաքս գետից 196 կիլոմետր ներքևում իրականացվող այս նախագիծը ներառում է 1,6 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ Խուդաֆարի ջրամբարի կառուցումը։ Նախագիծն ամբողջությամբ մշակվել և իրականացվել է իրանցի ինժեներների կողմից»,- ասել է գլխավոր տնօրենը։

Հայտնի է, որ Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալաս» հիդրոէլեկտրակայանների կառուցման որոշումը կայացվել է դեռևս 1992 թվականին։ Այնուհետեւ Իրանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սկսվել են շինարարական աշխատանքները։ 

Նշվում է, որ 1993 թվականի փետրվարին, ղարաբաղյան պատերազմի ժամանակ, երկու երկրների պաշտոնյաները բացել են «Խուդաֆերին» ամբարտակի օժանդակ կամուրջը։