Աստվածաշնչագիտությամբ ու բառագիտությամբ ինքը կարող է իր պլեբեյների հետ մրցել, բայց մեզ հետ չի կարող

Աստվածաշնչագիտությամբ ու բառագիտությամբ ինքը կարող է իր պլեբեյների հետ մրցել, բայց մեզ հետ չի կարող

Փաշինյանն այսօրվա իր ասուլիսում նաև անդրադարձ է կատարել Բագրատ սրբազանի «Ոգին հաղթել է դուխին» կարգախոսին՝ ասելով, որ Ավետարաններում ոգի բառը օգտագործվում է բացառապես մենակ պիղծ չար մակդիրների հետ: Միքայել սրբազանին հարցրինք՝ իրո՞ք ոգի բառը միայն բացասական նշանակություն ունի․

«Գրաբարում կարող է այդպես լինել, բայց աշխարհաբարում այդպես չէ, բայց որովհետև աշխարհաբարում էլ երբեմն կարող է սխալ հասկացվել, դրա համար գերադասում ենք օգտագործել «հոգի» բառը։ Ինքը թող մեզանից ավելի խելացի չլինի, մեզանից ավելի աստվածաշնչագետ չլինի, մեզանից ավելի գրաբարագետ չլինի։ Օրինակ՝ «քաջ» բառը գրաբարում նշանակում է դև, հիմա եթե մեկին քաջ ենք ասում, դև՞ ենք հասկանում․ գրաբարում՝ քաջ- դև, քաջք- դևեր։ Հիմա եթե մենք մեկնումեկին քաջ ենք ասում, դև՞ ենք հասկանում, նույն ձևով էլ երբ ոգի ենք ասում ու ճիշտ ենք հասկանում, դա նույն հոգին է, եթե սխալ ենք հասկանում, ուրեմն այո, դա դիվական ոգին է, նայած թե ինչ կոնտեքստում ինչպես կօգտագործես։ Այնպես, որ թող ինքը իր բառագիտությամբ, բառարանագիտությամբ, գրաբարագիտությամբ , մշակութագիտությամբ, աստվածաշնչագիտությամբ իմանա, թե ում հետ է մրցում , ինքը կարող է իր պլեբեյների հետ մրցել, բայց մեզ հետ չի կարող այդ հարցում մրցել»,- պատասխանեց Միքայել սրբազանը։