Անձամբ եմ ստուգել, բիցեպսները քարից են․ Սիմոնյանը՝ Կադիրովի մասին

Անձամբ եմ ստուգել, բիցեպսները քարից են․ Սիմոնյանը՝ Կադիրովի մասին

«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում ասել է, որ ստուգել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի բիցեպսները և նշել նրա գերազանց առողջության մասին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Կրեմլում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության ժամանակ։

«Ձեռքով եմ ստուգել՝ բիցեպսները քարից են, դատելով կարմիր այտերից՝  առողջությունս գերազանց է»,- գրել է Սիմոնյանը։

Անցյալ տարվանից սոցցանցերում տեղեկությունն են հրապարակվում այն մասին, որ Կադիրովն, իբր, առողջական լուրջ խնդիրներ ունի։
Ինքը Չեչնիայի ղեկավարը բազմիցս հերքել է այդ տեղեկությունները։