Ուկրաինան Մոսկվայում ուղղաթիռ է խոցել․ մանրամասներ

Ուկրաինան Մոսկվայում ուղղաթիռ է խոցել․ մանրամասներ

ւկրաինական հետախուզությունը Մոսկվայի Օստաֆևո ռազմական օդանավակայանում ոչնչացրել է ռուսական Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ, որը պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ ուղղաթիռը ոչնչացվել է հենց Մոսկվայի օդանավակայանում։

«Ոչնչացված ինքնաթիռը Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվել է Մոսկվայի ավիացիոն կենտրոնի շահերի, մասնավորապես՝ ռուսական բանակի գործողություններին աջակցելու համար։ 
Ապրիլի 26-ի գիշերը ուղղաթիռը կործանվել է օդանավակայանում»,- ասվում է Գլխավոր հետախուզության վարչության հաղորդագրության մեջ։