Տավուշցիներին փորձում են պառակտել

Տավուշցիներին փորձում են պառակտել

Տավուշի մարզի Կիրանցի հատվածում իրավիճակ, այսօր լարվեց այն պատճառով, որ նախ մարզպետը յուրային տավուշցիների հետ այցելեց ճանապարհը փակած համերկրացիներին՝ փորձելով իրար դեմ հանել համագյուղացիներին, յուրայինները իշխանական թեզն էին առաջ տանում, ասելով, թե այս գյուղի բնակիչ են, ուզում են իրենց գյուղը սահման ունենա, բացի այդ Կիրանցի դիրքերից առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ իջան՝ փորձելով փակ ճանապարհը ճեղքել, բայց հանդիպեցին ցուցարաների դիմադրությանը, մեկ ժամից ավել մեքենաները մնացին ցուցարարների շրափակման մեջ, ի վերջո, սեւ բերետավորներ ժամանեցին եւ ժողովուրդը ճանապահը բացեց ավտոմեքենաների առջեւ:

Կիրանցիները մեզ պատմեցին, որ ներկաներից մի քանիսը ավտոմեքենաների մեջ համազգեստավորներից բացի նկատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով գլխավորում է սահմանազատման հանձնաժողովը, իսկ ոմանք էլ պնդում էին, որ մեքենայի մեջ նկատել են նաև Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հարցերով հանձնաժողովի ղեկավար Շահին Մուստաֆաևին։ Կան կասկածներ, որ Ոսկեպարի՝ արդեն ականազերծված հատվածով, բարձրացել է Կիրանցի հանձնվող տարածքներ՝ մասնագետների հետ չափագրումներին մասնակցելու ու սա է պատճառը, որ ցուցադրաբար ցանկացան ճեղքել Կիրանցի փակ ճանապարհը ՝ցուցարարներին հասկացնելով, որ ամեն ինչ ավարտված է, դիրքերը ականազերծված։