Մեծ քանակությամբ ականներ են հայտնաբերվել ջրհորներում

Մեծ քանակությամբ ականներ են հայտնաբերվել ջրհորներում

Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանում ջրհորների մեջ հայտնաբերվել են մեծ քանակությամբ չպայթած ականներ։ Այս մասին հայտնում է OXU.az-ն, վկայակոչելով ադրբեջանական տարածքների ականազերծման ազգային գործակալության տրամադրած տեղեկությունները։ Հայտնաբերվել է ընդհանուր թվով 15 հակահետեւակային ОЗМ-72, 1 ական, МВЗ-62 հակատանկային ականտի պայթուցիչ եւ ПГ-7 հրթիռի հետնամաս։ Հայտնաբերված ականները տեղափոխվել են գործակալության տարածք՝ վնասազերծելու համար։