Համաձայնել է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել 

Համաձայնել է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել 

Իսպանիան, տեղի տալով ՆԱՏՕ-ի եւ ԵՄ ճնշմանը, համաձայնել է Կիեւին որպես ռազմական օգնություն, տրամադրել հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս մասին գրում է El País պարբերականը։ Նշվում է, որ խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ յուրաքանչյուր հրթիռի արժեքը կազմում է մեկ միլիոն դոլար։ Իսպանիան ունի նման հիսուն միավոր հրթիռ։ Բացի այդ, Մադրիդը կտրամադրի Patriot համակարգեր, ընդհանուր թվով՝ երեք միավոր։

Դրանք վերջինս ժամանակին ձեռք էր բերել Գերմանիայից՝ 2004-14 թթ։ Հիշեցնենք, որ Ուկրաինային Իսպանիան նոր ռազմական օգնության փաթեթ է պատրաստում, որը ներառելու է նաեւ 10 միավոր  Leopard 2 A4 տանկեր, որոնք գտնվում են նորոգման փուլում։