Փաշինյանը մերժել է Դուդին

Փաշինյանը մերժել է Դուդին

Ռուս սկանդալային լրագրող Յուրի Դուդը, ով ընդգրկված է ՌԴ մեդիա-օտարերկրյա գործակալների ռեեստրում, ծրագրել էր հարցազրույց վերցնել միանգամից մի քանի պետությունների ղեկավարներից, որտեղ ապրում են բազմաթիվ ռուսաստանցի վերաբնակիչներ, սակայն համաձայնություն է ստացել միայն Մոլդովայի առաջնորդ Մայա Սանդուից։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներին, Դուդը հարցազրույցների համար դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, սակայն երկու դեպքում էլ մերժում է ստացել։

«Միայն Սանդուն համաձայնեց խոսել նրա հետ: Միգուցե սրանից հետո մեկ ուրիշը համաձայնի հարցազրույցի, բայց դրա շանսերն այնքան էլ մեծ չեն»,- նշել է աղբյուրը։