ԵՄ-ն որոշել է զբաղվել Telegram-ի կարգավորմամբ 

ԵՄ-ն որոշել է զբաղվել Telegram-ի կարգավորմամբ 

Եվրամիությունը ցանկանում է զսպել անօրինական կոնտենտի հոսքը Telegram-ում եւ այս մեսենջերի կարգավորիչը ԵՄ-ում կդառնա Բելգիական փոստային ծառայությունների եւ հեռահաղորդակցության ինստիտուտը՝ BIPT-ը ։ Այս մասին գրում է բելգիական De Standaard պարբերականը։

Այն հետեւելու է, թե ինչպես է Telegram-ը կարգավորելու անօրինական կոնտենտի ներթափանցման կանխումը մեսենջերում, ինչպես օրինակ՝ բռնության կոչերը, զենքի եւ թմրանյութերի անօրինական վաճառքի հայտարարությունները եւ այլն։ Պարբերականը գրում է, որ ներկայումս Telegram-ը վերածվել է ծայրահեղ աջերի, դիլերների եւ ահաբեկիչների համար օնլայն խայծի։ Նշվում է, որ եթե Telegram-ը չզբաղվի օգտատերերի բողոքներով, ապա ԵՄ-ն այն կտուգանի։