Կպատասխանենք ցանկացած ագրեսիայի․ Լուկաշենկո

Կպատասխանենք ցանկացած ագրեսիայի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մայիսի 8-ին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել երկու երկրների զորքերի համատեղ համակարգմամբ մարտավարական միջուկային զենքի կիրառման հարցերը։

Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մոսկվա կատարած այցից առաջ, նրա խոսքերը մեջբերում են բելառուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով, երկու երկրների պաշտպանական ստորաբաժանումների համաժամանակյա ստուգման ժամանակ ազդանշաններ կտրվեն Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբերի կողմից մարտավարական միջուկային զենքի ուսուցման կիրառման վերաբերյալ։

«Աշխարհը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային պատերազմի շեմին»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաև նշել է, որ ելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր երկրի դեմ ցանկացած ռազմական ագրեսիային․ «Եթե ինչ-որ մեկը մեր դեմ զենք կիրառի, մենք կպատասխանենք, ընդ որում՝ ակնթարթորեն»։