Հայտնի են Եվրատեսիլի եզրափակիչ անցած առաջին 10 երկրները․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Հայտնի են Եվրատեսիլի եզրափակիչ անցած առաջին 10 երկրները․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2024»-ի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակիչ են անցել հետևյալ 10 երկրները՝ Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգը։

 Կիսաեզրափակիչը չեն հաղթահարել Ադրբեջանը, Լեհաստանը, Ավստրալիան, Իսլանդիան, Մոլդովան։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Լադանիվա խումբը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ մայիսի 9-ին։