Հասարակություն

Վերջերս վերանորոգված Փակ շուկայի գետնանցումում լճակ է գոյացել

Վերջերս վերանորոգված Փակ շուկայի գետնանցումում լճակ է գոյացել

Վերջերս վերանորոգված Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցումում լճակ է գոյացել։ Թեև արդեն ավելի քան 12 ժամ անձրև չի եկել, բայց անցումի ջրահեռացման համակարգի չգործելու հետևանքով ջրի մակարդակը չի իջնում։ Մարդիկ ստիպված մի քանի հարյուր մետր քայլում են, որպեսզի փողոցն անցնեն։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի բյուջեից շուրջ 60 մլն դրամ է հատկացվել 366 ք. մ տարածքով անցումը նորոգելու համար, իսկ աշխատանքները տևել են շուրջ 5 ամիս։

Պաշտոնական բացվել է 2023թ-ի փետրվարին, իսկ բացումից ընդամենը մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ տարածեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են։ Ինչից հետո անցումը վերանորոգվեց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image