Ձերբակալվել է լրագրող Կևորկովան․ 7 տարվա ազատազրկում է սպառնում

Ձերբակալվել է լրագրող Կևորկովան․ 7 տարվա ազատազրկում է սպառնում

Մոսկվայի դատարանը ձերբակալել է լրագրող, գրող Նադեժդա Կևորկովային՝ ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Պաշտպանական կողմը դատարանին խնդրել է լրագրողի նկատմամբ տնային կալանք կիրառել կամ ընտրել մեկ այլ՝ ավելի մեղմ խափանման միջոց՝ պատճառաբանելով, որ Նադեժդայի արտասահմանյան անձնագրի ժամկետը լրացել է, ինչը նշանակում է, որ նա չի կարողանա լքել Ռուսաստանը։ 
Բացի այդ, Կեւորկովան վիրահատություն է տարել և բուժման կուրս է անցնում։

Կևորկովայի համար երաշխավորություն են գրել նրա նախկին ամուսինը՝ հայտնի լրագրող, քաղաքական և հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ինչպես նաև գրող Ալեքսանդր Պրոխանովը, Իսլամական բիզնեսի ասամբլեայի նախագահ Մարատ Կաբաևը, խմբագիր Աննա Դանիլովան, լրագրող Եվա Մերկաչևան և այլք։

Կևորկովան չի ընդունել իր մեղքը։