Կրեմլում արձագանքել են ՌԴ ՊՆ փոխնախարարի կալանավորմանը

Կրեմլում արձագանքել են ՌԴ ՊՆ փոխնախարարի կալանավորմանը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել հանրությանը կոռուպցիայի մեջ կասկածվող և երկու ամսով կալանավորված պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի քրեական գործով կենտրոնանալ միայն պաշտոնական հայտարարությունների վրա։ 

Այսպես է նա պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու ԶԼՄ-ների և Telegram ալիքների հաղորդագրությունները, ըստ որոնց՝ պաշտոնյան ուներ մի քանի շքեղ անշարժ գույք։

«Ես այդ հարցի վերաբերյալ հետաքննության կողմից պաշտոնական հայտարարություններ չեմ լսել», - ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ «հետաքննություն է ընթանում», ինչպես նաև, որ Իվանովի մասին հաղորդումները վերլուծելը «Կրեմլի իրավասությունը չէ»։