Օդի մաքրման նոր մեթոդը կօգնի կանխելու պանդեմիաները 

Օդի մաքրման նոր մեթոդը կօգնի կանխելու պանդեմիաները 

Օդի վարակազերծման նոր տեխնոլոգիան կօգնի կանխելու նոր համավարկները, հայտնում է Կլինիկական միկրոկենսաբանության եւ ինֆեկցիոն հիվանդությունների Եվրոպական ընկերությունը՝ ESCMID-ը։ Նշվում է, որ դեռեւս 1940-ական թվականներից է հայտնի ուլրամանուշակագույն ճառագայթների հակավիրուսային եւ հակաբակետերիական ակտիվության մասին։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն այն ժամանակ, երբ տվյալ տարածքում մարդ չկա։

Օդի վարակազերծման նոր մեթոդը, որը կոչվում է FAR UV-C, այլ բան է ենթադրում։ Գիտնականները առաջարկել են կիրառել ոչ թե 254 նմ, այլ 222 նմ ալիքներ, որը մարդու հյուսվածքների, մաշկի եւ աչքերի համար վնասակար չէ։ Այն կարող է արագորեն ոչնչացնել կորոնավիրուսային հարուցիչը նաեւ։ Ընդ որում, պաթոգենները նման ճառագայթման համար կայունություն ձեռք բերելու հնարավորություն չունեն։ Իրական պայմաններում կատարված փորձարկումները ցույց են տվել, որ այս մեթոդով օդը վարակազերծվում է 99 տոկոսով։ Սա նշանակում է, որ նոր տեխնոլոգիան ավելի արդյունավետ է, քան օդի ֆիլտրացման եւ վենտելյացիայի արդեն եղած տեխնոլոգիաները։