Պուտինը երդվեց․ 5-րդ ժամկետով կառաջնորդի ռուսներին

Պուտինը երդվեց․ 5-րդ ժամկետով կառաջնորդի ռուսներին

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր՝ 6-ամյա ժամկետով։ 
Այս մասին հայտարարել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը։

Պուտինը Կրեմլյան մեծ պալատում հանդիսավոր երդում է տվել ռուս ժողովրդին։ Զորկինը Պուտինին է հանձնել նախագահական իշխանության խորհրդանիշները, այդ թվում՝ նախագահական կրծքանշանը՝ ոսկե շղթայի վրա՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանի պատկերով և «Օգուտ, պատիվ և փառք» նշանաբանով ոսկեգույն Սուրբ Գեորգևյան խաչը։

Սա Պուտինի հինգերորդ ժամկետն է որպես պետության ղեկավար։ Նրա նախագահության առաջին երկու ժամկետները տևել են 4-ական տարի, իսկ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչև 6 տարի։ 

Պուտինն իր առաջին վեցամյա ժամկետն անցկացրել է 2012 թվականին, իսկ երկրորդը՝ 2018 թվականին։ 2020 թվականին Մայր օրենքի փոփոխություններից հետո նա կարողացավ առաջադրվել 2024 թվականին։ Պուտինի ներկայիս պաշտոնավարման ժամկետը կավարտվի 2030 թվականի մայիսի 7-ին։

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան դեռ ապրիլին Պուտինին է հանձնել պետության ղեկավարի պաշտոնավարման նոր ժամկետի վկայականը։