Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան

Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան

Որևէ մեկը չի կարող երկու տեսանյութ գտնել իմ կյանքից, որ մեկը մյուսին հակասի։ Չեն կարող, որովհետև չկա նման բան, դա ուղղակի անհնար է։ Թող գնան 30 տարվա նյութեր բերեն իմ կյանքից ու եթե անգամ մի տող փոխված լինի, ես կգնամ տուն։ Թեպետ ես հենց հիմա էլ եմ իմ տանը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Թե չէ մարդիկ 3 ամիս առաջ մեկ բան են ասում, հետո նայում ես՝ լրիվ այլ բան են ասում։ Կամ հենց օրվա մեջ, ինչու երեք ամիս առաջ»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք հնարավոր է, որ ուժ գործադրվի անգամ հոգևորականների նկատմամբ, Սրբազանն արձագանքեց․ «Ուժ ունեն, որ գործադրեն։ Իրավական լծա՞կ։ Թող գործադրեն, հետո՞։ Առաքյալը ի՞նչ է ասում, ասում է՝ բոլոր տեսակի կապանքներն ու նեղությունները մեզ համար են»։