Հանրությունն անտարբեր է տապալվողի հանդեպ․․․

Հանրությունն անտարբեր է տապալվողի հանդեպ․․․

Մի քանի օր է, ինչ Տավուշյան շարժումը սկսել է, Նիկոլ Փաշինյանը  բեմահարթակում չէ։ Դերասանը եթե բեմահարթակում չէ, պատրաստվում է նոր դերի։ Ծրագրեր է մշակում, փորձեր անում։ Փաշինյանը լավ գիտի, որ թատրոնը մարդկանց համախմբելու միջոց է։ Դա է պատճառը, որ 2018-ից, ինչքան կարող էր, փակեց, միաձուլեց արվեստի օջախները։ Թատրոնը և՛ հայրենասիրություն է, և՛ ազգապահպանություն, և՛ կարոտ, և՛ ազգը ի մի բերելու միջոց։ Ինքը ստեղծեց սեփական թատրոնը՝ մեկ անձի դերակատարությամբ։ Եվ օրվա բոլոր ժամերին նա էր բեմահարթակի վրա․ իր՝ մերթ ճղճղան, մերթ խզվող, մերթ մելամաղձոտ, մերթ պոռթկուն ձայնով։ Նրա համար ձայնը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև նրա ողջ գործիքակազմը ամփոփվում է ձայնով։ Ողջ մարմինը ձայնակույտ է, որը վեց տարի է խոսքի, բովանդակայինի, իմաստայինի  չի վերածվում։ 

Նորից հիշեցնեմ, Փաշինյանը քանի օր է նոր դերի համար փորձ է անում։ Ու դրա համար է հրավիրել հրատապ ասուլիս։ Շատերն արդեն նրան լսելու ցանկություն չունեն և չեն մասնակցում, որովհետև նրա խոսքը զուտ օդը տատանող համակարգ է, որը կարող է փոփոխվել՝ կախված աթոռի շուրջ ստեղծված վտանգից, համային տարբեր ազդեցության գոտիներից, ու աթոռի շուրջ անվտանգություն ապահովող միջավայրից։ Ինչևէ, կար ժամանակ երբ հանդիսատեսը շռնդալից ծափահարում էր մեծահամբավ դերասանին և մեծ էր պահանջը՝ ներկա լինելու նրա բեմադրություններին, այսօր տիրում է խորը անտարբերություն՝ տապալվողի հանդեպ։ Նա նման է քաղաքական գլադիատորի, որը մտցվել էր մարտի մեջ՝ ինչ- ինչ ծրագրեր իրականացնելու համար։ Այսօր նա տապալվող գլադիատոր է, որովհետև շոուները, որոնք ուղղված էին սեփական ժողովրդի դեմ, տապալվել է։ Բոլոր ժամանակներում հանրությունն անտարբեր է եղել  տապալվող գլադիատորի համար։ Առավել ևս, երբ նա  դաժան ճակատամարտ էր մղում սեփական ժողովրդի դեմ։  Ի դեպ բոլոր գլադիատորներն էլ ստրուկներ են եղել․ սա կարևոր է հիշել։