էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել նոր տպավորություններով

էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել նոր տպավորություններով

Ես չգիտեմ, թե Հայաստանում կա նման ուժ, որը ցանկանում է երկիրը դարձնել ծայրագավառ, բայց տեսնում եմ, որ ՔՊ-ն ուզում է Հայաստանը դարձնել վիալայեթ և դրա համար այդքան հանճույքով Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նստել Ալիևի հետևը և նայում էր Ալիևի ծոծրակին։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանին թույլ չեն տվել գնալ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը և էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել նոր տպավորություններով։

Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։