Այլ

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին

Հռոմի Լեւոն 14-րդ Պապը սոցկայքի իր էջում դիմել է ֆուտբոլի երկրպագուներին՝ կոչ անելով Աշխարհի առաջնության ընթացքում հիշել փոխհասկացողության եւ միասնականության պահպանման անհրաժեշտության մասին։ «Ֆուտբոլը հիշեցնում է մեզ այն մասին, ինչը մենք չպետք է մոռանանք։ Կյանքը մրցավազք չէ միայնակ փայլատակելու համար, այլ ճանապարհ, որը մենք սովորում ենք անցնել միասին։ Նա ով չի կարողանում փոխանցումներով խաղալ, նույնիսկ եթե տաղանդ էլ ունի, չի հասկացել խաղի էությունը։ Եւ նա ով չի կարող ապրել մյուսների հետ եւ հանուն մյուսների, դեռ չի հասկացել կյանքը»,- գրել է Լեւոն 14-րդը։ Հիշեցնենք, որ հունիսի 11-ին մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image