Պետք է սյուները շատացնենք․ Փաշինյան

Պետք է սյուները շատացնենք․ Փաշինյան

«Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, Հայաստանի անվտանգության երաշխիքների սյուներն են, ու մենք ամեն ինչ անելու ենք այդ սյուները շատացնելու ուղղությամբ։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է»։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք գնացել ենք այդ սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով, որովհետև համարում ենք, որ դրանք տեղադրվում են իրավական հենքի վրա և դրանք դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և, ընդհանրապես, ՀՀ-ի համար։ Սահմանային սյուները անվտանգության երաշխիքի սյուներ են, անվտանգության սյուներ են»,- ասել է նա։