Մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը 

Մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կրեմլյան Մեծ պալատ՝ նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, կադրերը ցուցադրվում են «Россия 24» հեռուստաալիքով։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են կառավարության անդամները, Պետդումայի պատգամավորներն ու սենատորները, նախագահի վարչակազմի ղեկավարները, Սահմանադրական դատարանի դատավորները, դիվանագիտական ​​կորպուսի և պետական ​​այլ պաշտոնյաները, ինչպես նաև սպորտի և շոու բիզնեսի աստղերը։

Սա Պուտինի նախագահության հինգերորդ ժամկետն է․ նա շարունակելու է երկիրը ղեկավարել ևս վեց տարով՝ մինչև 2030 թվականի մայիսի 7-ը։ 

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացել են մարտի 15-ից 17-ը, որոնց արդյունքներով գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 87,28%-ը։