Սլովակիայի վարչապետը մտադիր է այցելել օկուպացված Արցախ

Սլովակիայի վարչապետը մտադիր է այցելել օկուպացված Արցախ

Գրել ենք, որ նախօրեին Բաքու է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Այսօր կայացել են նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, գրում են տեղի ԶԼՄ-ները։

Բանակցություններին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ֆիցոն խոստովանել է, որ առաջիկայում մտադիր է այցելել Ադրբեջանի կողմից բռնազավթած Արցախ։

Նա գերարդյունավետ է անվանել Ադրբեջան կատարած այցը և նշել, որ Սլովակիան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համատեղ արտադրությանը։

Նրա խոսքով, իր երկիրը պատրաստ է կամուրջ լինել Ադրբեջանի և Եվրոպայի միջև։