Հացի ու պոնչիկի փող չունեին, էսօր դառել են քաղաքապետ

Հացի ու պոնչիկի փող չունեին, էսօր դառել են քաղաքապետ

«Ես եկել եմ Վայոց ձորից։ Բայց այսօր այստեղ եմ, միացել եմ շարժմանը, եկել եմ իմ հայրենիքի համար։ Որ մատդ կտրես, որ արդյունք չգա, բոլորն էլ մեր հողերն են, ի՞նչ տարբերություն։ Սրիկաները, որ հացի ու պոնչիկի փող չունեին, էսօր դառել են քաղաքապետ»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միացած քաղաքացիներից մեկը։

«Էսօր շրջում եմ քաղաքով, հատուկ նայում եմ մարդկանց դեմքին, մի ժպիտ չկա, մի ծիծաղ չկա։ Մի բան եմ ասելու ու ազնվությամբ եմ սա ասում։ Որոշել եմ դռանս դեմը խրամատ փորեմ, որ պաշտպանվեմ, թուրքից փորձեմ պաշտպանվեմ։ Սփյուռքի մեր հայերին եմ ուզում դիմել։ Ժողովուրդ ջան, եկեք, եկեք միասին լինենք, մեր լինել-չլինելու հարցն է սա»,- նշեց նա։