Շարժ է նկատվում Ծաղկավան գյուղի հատվածում, տեղեկություններ ենք ստացել

Շարժ է նկատվում Ծաղկավան գյուղի հատվածում, տեղեկություններ ենք ստացել

Պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։ Շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Կիրանցում։ Տեղեկություններ ենք ստացել, որ Ծաղկավան գյուղի  ներքևի հատվածում արդեն շարժ են նկատում։ Գյուղացիները զանգեցին ու ասացին։ Այսինքն, գյուղերի քանակն են ավելացնում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս իշխանությունները խնդիր են դրել իրենց առաջ Կիրանց ու Ծաղկավան գյուղերի հատվածներն ականազերծել ու ադրբեջանցիներին բերել այդտեղ, հետագայում արդեն մնացածը։ Հայաստանի ցանկացած սահմանի վրա լինելու է ադրբեջանական Յաշմա և Կոմանդո ջոկատները, զինված ադրբեջանցիները` սահմանապահի համազգեստով, սաֆարովների նմանններին բերելու են գյուղերի տարածքներում բնակեցնեն։ Այս իշխանությունը ոչ խաղաղություն, ոչ հաշտություն, ոչ համերաշխություն է բերելու Հայաստանին։ Մեր օրակարգն է համերաշխության մթնոլորտ լինի, ազգի մեջ պառակտում չլինի, միաբանվենք մեր հայրենիքի շուրջը, որ Հայաստանը հարևատև լինի, որ կարողանանք սահմանները, հայրենիքը, մեր պատիվն ու նամուսը պաշտպանել։ Մեր արժանապատվությունն այսօր գետնված է։ Կործանարար ընթացքը շարունակվում է»,- ասաց նա։