Ադրբեջանը Թուրքիայով նավթ է ներմուծում Իսրայել․ Էրդողանը ստու՞մ է

Ադրբեջանը Թուրքիայով նավթ է ներմուծում Իսրայել․ Էրդողանը ստու՞մ է

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի տարածքն Իսրայելին նավթ մատակարարելու համար:

Մատակարարումներն իրականացվում են այն պարագայում, երբ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին, ինչն էլ պայմանավորված էր Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակով: 

Երեկ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահեցրեց․ «Մենք անընդհատ ավելացնում ենք Իսրայելի վրա ճնշման չափաբաժինը դիվանագիտական և առևտրային առումով»։ Նրա պնդմամբ, Թուրքիան դարձել է Գազա ամենաշատ օգնություն ուղարկած երկիրը։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը մատակարարումների համար օգտագործոմ է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղը: Բաքուն հանդիսանում է առաջատար երկիրն Իսրայել նավթի արտահանման ծավալներով: