Սա ուղղակի երկրի գոյության խնդիր է, սա ժողովրդի ձայնն է

 Սա ուղղակի երկրի գոյության խնդիր է, սա ժողովրդի ձայնն է

«Անկեղծ ասած, մի քիչ տարակուսած եմ հարցից, թե արդյոք «Հայաստան» խմբակցությունը միանալու է Տավուշից Երևան հասնող շարժմանը, թե ոչ։ Դա ի՞նչ է նշանակում։ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման մեջ շատ ակտիվ մասնակցություն ունեն ՀՅԴ-ականները, օրինակ՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ աջակցում ենք ու հիմա էլ կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով բոլոր քաղաքացիներին միանալ»։ Այս մասին քիչ առաջ խորհդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Սա իշխանության համար շարժում չէ, սա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնության, անկախության, հայ ժողովրդի արժանապատվության համար շարժում է։ Սա ուղղակի երկրի գոյության խնդիր է, որովհետև այս իշխանությունները ադրբեջանական բոլոր պահանջներին ենթարկվում են։ Սա ժողովրդի ձայնն է, որը այս իշխանություններին ասում է՝ դուք չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, դուք կապիտուլյանտ իշխանություններ եք»,- ասել է նա։