Մոսկվայում ձյուն է տեղացել

Մոսկվայում ձյուն է տեղացել

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել։ Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում տարածում են նկարներ, որտեղ պատկերված է մայիսյան ձյունը։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ձյան տեղումների հավանականությունը կդիտվի մինչև այսօր կեսօրին։ Մասնագետները պնդում են, որ այն կտարածվի Մոսկվայից 150-200 կիլոմետր հարավ՝ հասնելով դեպի Ռյազան։