Օլիմպիական խաղերում ահաբեկչության բարձր ռիսկ կա․ The Times

Օլիմպիական խաղերում ահաբեկչության բարձր ռիսկ կա․ The Times

«Parade» համակարգը, որը նախատեսված է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար, պարզվել է, որ ոչ րդյունավետ է քաղաքային միջավայրում և կարող է հայտնաբերել միայն յուրաքանչյուր երրորդ ԱԹՍ-ն:

Դա մեծացնում է անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումների ռիսկը, նշել են փորձագետները The Times-ում։ «Parade համակարգը, որն արժե 350 միլիոն եվրո, չի արդարացնում «գերազանցության» սպասումները: Այն հաճախ անօդաչու սարքերը շփոթում է օդորակիչի օդափոխիչի հետ և հայտնաբերում դրանք միայն մինչև 800 մետր հեռավորության վրա»,- The Times թերթը մեջբերում է համակարգի փորձարկումներին ծանոթ մասնագետին։

Այնուամենայնիվ, նշվում է, որ Parade-ը կլինի Օլիմպիական խաղերի անվտանգության համապարփակ համակարգի միայն մի մասը, որը ներառում է այլ տեխնոլոգիաներ։ Անցյալ տարի Ֆրանսիայում կայացած ռեգբիի աշխարհի գավաթի ժամանակ Parade համակարգն արդեն օգտագործվել է անօդաչու թռչող սարքերի անօրինական օգտագործումը հայտնաբերելու համար: Այն ժամանակ առանց համապատասխան թույլտվության անօդաչու սարքերով 55 միջադեպ էր գրանցվել։