Կին ահաբեկիչը 1794 տարի կանցկացնի թուրքական բանտում

Կին ահաբեկիչը 1794 տարի կանցկացնի թուրքական բանտում

Դատարանը վերջնական որոշում է կայացրել 2022 թվականի նոյեմբերի 13-ին Ստամբուլում՝ PKK ահաբեկչական կազմակերպության պատվերով կատարված ահաբեկչության վերաբերյալ։
Այս մասին հայտնում է TRT Haber-ը։

Նշվում է, որ ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվող Ահլամ Ալբաշիրը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման՝ 7 ցմահ ազատազրկմամբ՝ ծանրացուցիչ հանգամանքներով։

Ըստ թուրքական մեղադրողի՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 6 մարդ։