Հրաման տվողը չի խնայում հրաման կատարողին

Հրաման տվողը չի խնայում հրաման կատարողին

Ականազերծման աշխատանքները փաստորեն մեր տղերքն են կատարում։ Ինչու՞ եմ ասում փաստորեն, որովհետև փաստն անգամ տեսնելուց դժվար է հավատալ, որ հայը կարող է նման բան անել։ Գուցե ԼՂ-ում քարտեզների հանձնման հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը մեր զինվորներին, ոստիկաններին էլ տար, որ նրանք ականազերծեին Արցախի ճանապարհները։ Հանկարծ ականի վրա ադրբեջանցի չպայթեր։ Մեր զինվորը ոչինչ, մեր զինվորի կյանքի գիննն արդեն տեսել են Փաշինյանի օրոք։ Հայաստանում մեր զինվորի մարմնով է Ադրբեջանին հավատարմություն տալիս։ Տես իմ զինվորին եմ ուղարկում, որ վստահ լինեք՝ դեպի Հայաստան բերող ճանապարհը ձերն է ու բաց է։   Հետքաշման հրամանն էլ է «գերագույնը տվել»։ ՀՀ քաղաքացուն քաշքշելու, նվաստացնելու, բռնության ենթարկելու հրամաններն էլ ինքն է տալիս։ 44-օրյա խայտառակությունից հետո, երբ զինվորն ասում էր, որ մեզ հրաման են տվել Կուբաթլիից կամ մի այլ վայրից հետ քաշվել, դժվար էինք պատկերացնում։ Մտածում էինք, որ գուցե տղաների կյանքն են խնայում։ Հետո, համատարած հանձնումների ֆոնին,  Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է Սյունիքում հրաման տվել զորքին՝ հետ քաշվել, չկռվել սեփական հողի համար։ 

Հայաստանում ինչ կատարվում, Նիկոլ Փաշինյանի ձեռքով է կատարվում։ 
Ինձ այլ բան է անհանգստացնում։ Ոստիկաններին, զինվորներին, որոնք հրաման են կատարում ինչու՞ են նվաստացնում, ինչու՞ են դարձնում մարդկանց թիրախ։ Դա ևս չարությունից, ատելությունից դրդվա՞ծ են անում։ Ինչքան հետևում էի, ականազերծման աշխատանք կատարողների դեմքերը փակ էին։ Գուցե դա մասնագիտական առումով է արվում , չգիտեմ, բայց ես մտածում էի, որ դա արվում է, որպեսզի թիրախի տակ չդրվի կատարողը։ Իրոք, թիրախային է դառնում մարդը, երբ սեփական երկիրը վտանգի տակ դնելով, բացում է թշնամու ճանապարհը։ Ինչպե՞ս կընդունի նրան ժողովուրդը, իր շրջապատը, ինչպե՞ս կընդունեն իր ընտանիքին, ծանր է պատկերացնելը։ Եվ հավատում էի, որ գոնե այս դեպքում հրաման տվողը կխնայի հրաման կատարողին։ Չի հրապարակվի նրա անունը։ Բայց ականից վիրավորված զինվորի անուննն արդեն հրապարակել են։ Ես չեմ բարձրաձայնի անունը, միայն կասեմ, որ սահմանամերձ գյուղի բնակիչ է, 30 տարեկան, երևի երեխաներ ունի։ Իշխանությունը չի խնայում անգամ հրաման կատարողին։ Նա համատարած ատելություն ունի նույնիսկ յուրայինների հանդեպ։