Ինչու՞ էր թիվ մեկ տրանսգենդերը հեղափոխության ժամանակ ճանապարհ փակում․․․
Շատ է խոսվում, գրվում, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը անձնագիր է ստացել նախկին իշխանությունների կողմից։ Դա ներկայացվում է որպես նախկին իշխանությունների կողմից կատարված մեղք։ Պահանջեք նրանցից,- այս ուղղվածությունն ունի նոր իշխանության խոսքը,- մենք գործ չունենք նման բաների հետ։ Այդ մեղքը մերը չէ։
Եթե դրան ավելացվեր, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների (տվյալ դեպքում` սեռը փոխած անձանց) անձնագրի ստացման կարգը նոր իշխանությունների կողմից փոխվել ու կատարելագործվել է՝ 2018թ. դեկտեմբերին, ամեն ինչ տեղը կընկներ։ Կհասկանայինք, որ նոր իշխանությունն այդ հարցը ավելի է կարևորել։ Տեսանյութ կար, չկարողացա գտնել, որովհետև շատ բան ջնջվել, ջնջվում է, երբ Լիլիթ Մարտիրոսյանը որպես ուրախալի լուր հայտնում էր տրանսգենդերներին, աչքալուսանք տալիս, որ նոր իշխանության օրոք անձնագրի ստացման կարգը հեշտացվել է։ Բանն այն է, որ նախկինում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները (արականից իգական, իգականից արական սեռի վերածվելու դեպքում) անձնագիրը փոխելու համար պետք է ներկայացնեին նաեւ հատուկ հոգեբույժի կողմից փաստաթուղթ։ Դա դժվարացնում էր անձնագիր ստանալը։ Այսինքն՝ այդ մարդկանց մոտ ամրագրվում էր սեռական ու հոգեկան շեղումների առկայությունը։ Սակայն դեկտեմբերից Արտակ Զեյնալյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է եղել, և այսուհետ որևէ փաստաթուղթ այլեւս հարկավոր չէ անձնագիրը և հետեւաբար սեռափոխությունը հաստատելու համար։ Իրենց այդ հաղթանակի մասին էր Լիլիթ Մարտիրոսյանը շնորհավորում տրանսգենդերին և ասում, որ այսօր ոչինչ պետք չի, մտեք Զագսի որևէ կետ և․․․ երկու անձ այս կերպ փոխել են իրենց անձնագիրը։ Այսինքն նոր իշխանության կողմից տրանսգենդերների համար ցանկալի փոփոխություն է կատարվել, որը նրանց շատ ոգևորել է։
Հիմա հարց եմ տալիս՝ նախկին իշխանությունները, երբ հոգեբույժի եզրակացություն էին ուզում, դրա մեջ իմաստ կա՞ր , թե ոչ։ Եթե ոչ, ինչու՞ էին տրանսգենդերները ցնծում։ Ամենապարզ հարցը․ ինչու՞ էր ԼԳԲՏ-ն հեղափոխություն անում, եթե գոհ էր հներից․․․ Ինչու՞ էր թիվ մեկ տրանսգենդերը հեղափոխության ժամանակ ճանապարհ փակում։ Գոհ էր նախկին իշխանությունից, դրա՞ համար․․․
ՀԳ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացնում է․
«Տեղեկությունը, թե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան օրենսդրությունում փոփոխություն է կատարել, սխալ է, իրականությանը չի համապատասխանում: Ավելին, 2005 թվականից առ այսօր անձի սեռի փոփոխության կամ դրա հետևանքով անվան փոխմանն առնչվող օրենսդրական կարգավորումները փոփոխության չեն ենթարկվել»։ Նա միաժամանակ նշում է, որ կա անձի հայտարարություն, (կոնկրետ դեպքում տրանսգենդերի հայտարարությունը) ես էլ, որպես պետական մարմնի ներկայացուցիչ, ձեզ ներկայացնում եմ այդ հայտարարության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում:
Մնում է հասկանալ, թե ինչու՞ էր Լիլիթ Մարտիրոսյանը հայտարարել, որ այլևս հոգեբույժի թղթի կարիք չկա սեռափոխման անձնագիր ստանալու համար, ինչու՞ էր տրանսգենդերներին "աչքալուսանք տալիս" և ինչու մեկ օրով սառեցրեց իր ֆեյսբուքյան էջը (դրա մասին նույն օրը գրառում էի արել՝ «Թիվ մեկ տրանսգենդերը սկել է» վերտառությամբ) ու մաքրեց որոնողականից երկու տեսանյութ, իսկ իր էջում՝ շա՜տ բան։ Մամուլի խոսնակին գրեցի՝ հոգեբույժի թղթի կարիք հիմա կա՞, թե չկա՞» ։ Առայժմ չի պատասխանել։ Պատասխանելու դեպքում կավելացնեմ։
Կարծիքներ