Նապոլեոնի հրաժարականի մեջ անգամ արժանապատվության հաղթանակ կա
1814թ-ի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Ա-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ: Պարտված Նապոլեոնն առանձնանում է Ֆոնտենբլոյի ամրոցում ու հեռվից հետևում տեղի ունեցող իրադարձություններին:
Ապրիլի 6-ին, դաշնակիցներից ստանալով հրաժարականի պահանջով վերջնագիրը, իրավիճակը սթափ գնահատող Բոնապարտն ամբողջ գիշեր մնում է արթուն, իսկ լուսաբացին ընթերցում շտապ ու անընթեռնելի ձեռագրով գրված հրաժարականի հակիրճ տեքստն ու ստորագրում այն:
«Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, թե կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որն ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»,- գրում է Նապոլեոնը Հայաստանում պահվող ձեռագրում:
ՀԳ Նապոլեոնի հրաժարականի մեջ անգամ արժանապատվության հաղթանակ կա։
Կարծիքներ