Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը ճանաչվել է հունգարական «Ֆերենցվարոշի» ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած ամիս ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Ապրիլի 20-ին «Ֆերենցվարոշը» ժամանակից շուտ դարձավ Հունգարիայի չեմպիոն: Ակումբը նաև դուրս է եկել երկրի Գավաթի եզրափակիչ։