«Մի հատ մարդ կա, պիտի գործից հանել»․ Բագրատյանը միացավ քայլերթին

«Մի հատ մարդ կա, պիտի գործից հանել»․ Բագրատյանը միացավ քայլերթին

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։

Հիշեցնենք, որ նրանց մուտքը Երևան նախատեսված է մայիսի 9-ին։ Քիչ առաջ քայլերթին միացավ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Հարցին՝ ինչ ուղերձով է միացել այսօրվա քայլերթին, Բագրատյանը ծիծաղելով արձագանքեց․ «Մի հատ մարդ կա, պետք է գործից հանել»։