Հասարակություն

Բան պատահեց, պատասխանատվությունը իրենք են կրելու․ Բագրատ սրբազան

Բան պատահեց, պատասխանատվությունը իրենք են կրելու․ Բագրատ սրբազան

«Պատերա՞զմ։ Պատերազմի հրձիգը իրենք են։ Եթե որևէ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է։ Իրենք պարտավոր են պաշտպանելու երկրի անվտանգությունը։ Երկրի ներսում ինչ տեղի կունենա, ոչ արտաքին ուժերի խնդիրն է, ոչ թշնամիների խնդիրն է, ոչ էլ որևէ մեկինը։ Սա իրենց առաջնային պարտականությունն ու պատասխանատվությունն է»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։

«Իսկ եթե չեն կարող պաշտպանել, եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Դա իրենց գործն է, ոչ մեկի գործը չէ։ Բագրատ սրբազանը պատերազմի հրձիգ չէ, պատերազմը իրենք են բերել մեր գլխին, առավոտից մինչև գիշեր պատերազմի մեջ ենք։ Այո, ես հիմիկվանից ասում եմ՝ եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image