Հասարակություն

Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան․ ՌԴ-ում հրաժարվում են ապրանք վաճառել հայերին

Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան․ ՌԴ-ում հրաժարվում են ապրանք վաճառել հայերին

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից և հունիսի առաջին օրերից փուլային սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների՝ այդ թվում լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի, ինչպես նաև կեռասի, ծիրանի, դեղձի, խաղողի և այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Սահմանափակումների հետևանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաև բեռնափոխադրողները։

Վարորդներից մեկի խոսքով՝ եթե նախկինում Ռուսաստանից վերադառնալիս հայկական ֆուռերը բեռ էին վերցնում` դատարկ չէին գալիս եւ դա էլ էր իրենց որոշակի եկամուտ ապահովում, ապա այժմ ռուսական ընկերությունները հրաժարվում են իրենց արտադրանքը վաճառել հայկական կողմին եւ Ռուսաստանից Հայաստան եկող բեռներն էլ են զգալիորեն կրճատվել։ Արդյունքում հայկական ընկերությունները հայտնվել են երկկողմ ճնշման տակ․ դժվարացել է թե՛ արտահանումը Ռուսաստան, թե՛ ներմուծումը Ռուսաստանից, իսկ բեռնատարները հաճախ ստիպված են վերադառնալ դատարկ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image