Այլ

Ոստիկանը մեղադրվում է բռնաբարության եւ այլ ծանր հանցանքների մեջ

Ոստիկանը մեղադրվում է բռնաբարության եւ այլ ծանր հանցանքների մեջ

Ոստիկանը բռնաբարել է կնոջը, որի ահազանգով ժամանել է հանցանքի վայր։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Դեպքը տեղի է ունեցլ Շոտլանդիայում։ Այն դարձել է վերջին տարիների համար ամենից աղմկոտ քրգործերից մեկը, արժանանալով հանրային մեծ արձագանքի։ Ոստիկան Ալան Գրիրը կասկածվում է մի շարք բռնաբարությունների, սեքսուալ ոտնձգությունների եւ այլ ծանր հանցանքների մեջ, որոնք կատարել է, ըստ քննության նյութերի՝ առնվազն վերին 14 տարիներին՝ ոստիկանական համակարգում իր ծառայության ընթացքում։

Հետաքննությունը Գրիրի դեմ սկսվել է անցյալ տարվա վերջին, երբ ոստիկանություն է դիմել մի կին եւ հայտարարել, որ Գրիրի կողմից սեքսուալ բռնության է ենթարկվել 2012 թվականին։ Ստուգելով արխիվային նյութերը, իրավապահները պարզել են, որ ոստիկանը հաճախ է այդ դեպքից հետո այդ կնոջ գործը ուսումնասիրել առանց անհրաժեշտության։ Դա էլ հիմք է ծառայել, որ նրա հանդեպ սկսվի ծավալուն հետաքննություն եւ բացահայտվի նրա կատարած ծանր հանցանքների շղթան։ Գրիրի տանը խուզարկություն է իրականացվել։ Առգրավվել է յոթ հեռախոս եւ նոթբուք։ Գաջեթների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ իր ծառայության ողջ ընթացքում Գրիրը օգտվել է հարյուրավոր մարմնավաճառ կանանց ծառայությունից։ Նաեւ՝ բացահայտվել են ութ կանանց մասին տվյալներ, որոնցից հինգը մարմնավաճառ, որոնք «զոհ են դարձել նրա գործողությունների հետեւանքով»։ Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ ուսումնառության ընթացքում Գրիրը գաղտնի լուսանկարել է կին ոստիկանների՝ անվայելուչ իրավիճակում։ Այս բացահայտումներից հետո՝ նրան հեռացրել են ծառայությունից։ Գրիրը ինքնասպանություն է գործել։ Սակայն հետաքննությունը շարունակվում է եւ կտեւի եւս մի քանի ամիս։ Իրավապահները բացահայտելու են նրա կատարած հանցանքների ողջ շղթան եւ ներկայացնելու հասարակությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image