Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Վաշինգտոնից բացատրություն է պահանջելու նոր մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ։ Դրանց մասին հայտարարումը ԵՄ համար տհաճ անակնկալ էր։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հարկադիր աշխատանքի դեմ պայքարի շրջանակում հավելյալ մաքսատուրքեր էր սահմանել իր առեւտրային գործընկերների նկատմամբ։Մաքսատուրքերը կազմում են 10-12,5 տոկոս։ Տարածվում են 60 երկրի վրա, այդ թվում նաեւ՝ ԵՄ անդամ երկրների։ «Մենք գործարք ունեինք Միացյալ Նահանգների հետ եւ հավատարիմ էինք դրան։ Մեզ համար այդ պայմանավորվածությունների չկատարումը տհաճ անակնկալ էր»,- ասել է Կալասը։ Նա նաեւ ասել է, որ այդ մաքսատուրքերը անհիմն են, քանի որ եվրոպական աշխատանքային օրենսդրությունը շատ ավելի լավն է, քան ամերիկյանը եւ ԵՄ երկրներում կան վճարվող արձակուրդ եւ աշխատանքային շատ լավ պայմաններ։