Dior Pre-Fall 2027-ն տեղի կունենա դեկտեմբերի չորսին՝ Իռլանդիայի հնագույն համալսարաններից մեկում՝ Տրինիթի քոլեջի պատմական շենքում։ Պոդիում կդառնա գրադարանի սրահը, որը հաջորդ տարի՝ վերջին երեք հարյուր տարում առաջին անգամ, մտադիր են վերանորոգել։ Բրենդի կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնի համար այս միջոցառումն ունի անձնական կարեւոր նշանակություն։ Նա ծնունդով Հյուսիսային Իռլանդիայից է, իսկ կարիերան սկսել է Դուբլինի Brown Thomas հանրախանութում։ Բացի այդ, իր անձնական JW Anderson բրենդը ժամանակին նույնիսկ համագործակցել է իռլանդական հայտնի Guinness գարեջրագործական բրենդի հետ՝ այս տարվա մարտին։ Մարտի 17-ի՝ Ս․ Պատրիկի օրվա համար դիզայները հավաքածու է թողարկել։ Նոր
Pre-Fall հավաքածուն նվիրված կլինի իռլանդական մշակույթին եւ արհեստագործական ավանդույթներին։